Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների երկրորդ հեռուստաբանավեճը, որին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի քաղաքապետի թեկնածուները (անհնարինության դեպքում փոխարինող անձը, որը պետք է ներառված լինի համապատասխան կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի փոխարինվող անձին հաջորդող հինգ համարներից մեկում)։ Այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝ «Հանրային ձայն» կուսակցություն — Վահան Ավագյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — Տիգրան Ավինյան «Արդար Հայաստան» կուսակցություն — Նորիկ Նորիկյան «Հաղթանակ» կուսակցություն — Վիկտոր Մնացականյան «Ուժը Հայրենյաց» կուսակցություն — Նելլի Հարությունյան Հայաստանի եվրոպական կուսակցություն — Տիգրան Խզմալյան «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — Արման Ղուկասյան «Հանրապետություն» կուսակցություն — Արտակ Զեյնալյան «Միացյալ Հայաստան» կուսակցություն — Երվանդ Թարվերդյան «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — Դավիթ Խաժակյան «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — Սուրեն Պետրոսյան «Ապրելու երկիր» կուսակցություն – Մանե Թանդիլյան Հեռուստաբանավեճը կհեռարձակվի ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով: Այս ձևաչափով հեռուստաբանավեճերն անցկացվում են Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ հեռուստաբանավեճը
