Դա որևէ կապ չունի Պпւտինի հետ. Պեսկով

Մայիսին Սաուդյան Արաբիա մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը կապված չեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլին կամ մի փոքր ուշ կարող է մեկնել Սաուդյան Արաբիա, որն ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպման հնարավոր վայր էին անվանում։

«Դա զուտ ԱՄՆ ղեկավարի ծրագրերն են, դա որևէ կապ չունի Պուտինի հետ։ Պուտինը նման ծրագրեր դեռ չունի», -ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` դեռ կոնկրետություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։

Պեսկովն ընդգծել է նաև, որ ռուսական կողմը շարունակում է շփումներն ամերիկացիների հետ տարբեր մակարդակներում։

«Մենք շարունակում ենք շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներում, տարբեր խողովակներով»,-ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում