Սեպտեմբերի 15-ը լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 15-ը լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է, հայտնում է Յոլյանի անվան արյունաբանական կենտըրոնը:

Օրվա շրջանակում անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել լիմֆոմայի վերաբերլյալ իրազեկվածությունը, տեղեկացնել հանրությանը ավշային համակարգի չարորակ հիվանդությունների, ախտանիշների և վաղ ախտորոշման մեթոդների մասին:

Լիմֆոման ավշային համակարգի հիվանդությունների մի ամբողջ խումբ է, որը բաժանվում է հոջկինյան և ոչ հոջկինյան տեսակների: Լիմֆոմայի առաջին նշաններից են լիմֆատիկ հանգույցների մեծացումը, ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, քաշի արագ կորուստը:

Բժշկագիտության զարգացման շնորհիվ, հատկապես վաղ ախտորոշման դեպքում, այսօր լիմֆոմաների որոշ տեսակներ բուժելի են մոտ 80%-90% դեպքերում։

Կիսվել սոց․ ցանցերում