Հայկ Ստեփանյան անունով մի երիտասարդ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակություն հաստատելու ու հեղափոխության գաղափարների իբրև պահպանումը վերցնելով իր այդ ժամանակվա դեռ նեղլիկ ու նիհարիկ ուսերին մարդկանց հավաստիացնում որ ինքն ու իր թայերը հեղափոխության պահապաններն են․ Ռեգինա Պռազյան

Հայկ Ստեփանյան անունով մի երիտասարդ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակություն հաստատելու ու հեղափոխության գաղափարների իբրև պահպանումը վերցնելով իր այդ ժամանակվա դեռ նեղլիկ ու նիհարիկ ուսերին մարդկանց հավաստիացնում որ ինքն ու իր թայերը հեղափոխության պահապաններն են։ Չեմ թաքցնում, որ մի պահ մտածել եմ հայրենասեր երիտասարդ է ու հավանաբար ջանում է, որ երկրում դրական փոփոխություններ լինեն։ Ժամանակի ընթացքում իմ առավել խորը ուսումնասիրությունները հանգեցրեցին այն եզրահանգմանը, որ այո իրոք բան փոխելու մտադրություն ունի բայց հավանաբար այլ երկրի թելադրանքով։ Չասեք թե չեմ զգուշացրել։ 2020 թվականի պատերազմի ընթացքում եմ բարձրաձայնել ու շատերը անտեսեցին ասածներս նախընտրելով բանը բանից անցնելու, բայց կարևորը սեփական աչքով տեսնելու տարբերակը։ Սկսեմ նրանից, որ հայտնաբերեցի, որ Հայկը հեղափոխությանը չի մասնակցել։ Սա կարող են ստուգել բոլոր շահագրգիռ անձինք ովքեր լծակներ ունեն և ըստ մուտք ու ելքի ամսաթվերի կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Փաշինյանի նկարները էջում մշտապես տեղադրելով ու սրա ու նրա ստատուսներից պոկռտելով միջինից ցածր մակարդակի գրառումները հանրության Հավանությանն էին արժանանում զուտ նրա համար, որ կար Փաշինյանին գովերգող հատված և նախկիններին փնովող հատված։ Փաստացի տվյալներ էի տեղադրել, որ մարդկանցից անձնագրերի տվյալներ է կորզում հեղափոխականների խումբ մտցնելու նպատակով իբրև։ Անգամ ինձանից անձնագրի նկար պահանջեց նկարել գոնե, որ թողնի այդ խումբ մտնեմ։ Պատերազմից մեկ, կամ երկու օր առաջ էր, երբ տեսանյութ հրապարակեցին շատ ձանձրալի, սակայն մինչև վերջ դիտեցի ու արագ ֆիքսեցի հենց այն միտքը, որ Փաշինյանը շեղվել է հեղափոխական գաղափարներից և որ հենց իրենք են պայքարելու հեղափոխական գաղափարները վերականգնելու համար։ Արդեն կասկածելի էր այդ արտահայտությունը և ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել այդ խմբակի գործունեությունը։ Սկսվեց պատերազմը որի ընթացքում այդ խմբի, կամ ՀԿ-ի մասնակիցները ժողովրդից հավաքում և իբր սահման էին ուղարկում սնունդ և ամեն ինչ։ Հեղափոխության պարապ պահապանների վարձով վերցրած օֆիսում ամեն ինչ կուտակված էր և տպավորություն էր, որ միայն հավաքում են, բայց ինչպես ասում են դա ещё пол беды: Այս պարոնները Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով իրականացնում էին դրամահավաք ամենագնաց գնելու նպատակով, որ իբրև գնան հասնեն սահմանում կանգնած տղաներին։ Հասկանում եք չէ՞։ Ցանկություն ն ու հայրենասիրությունը խեղդում էր, բայց այ ամենագնացն էր պակասում։ Մինչև պատերազմի ավարտը հավաքվել էր 500. 000 ռուբլի։ Բայց դե ոչ ես և ոչ էլ դուք չգիտենք արդյոք դա մեկ անձի փոխանցում չէր աշխատավարձի տեսքով օրինակ։ Նախորդ էջումս սքրիններով փաստացի ներկայացրել էի։ Գումարի մասին ոչ մի փաստացի զեկույց, բայց պատերազմից հետո բացում են սրճարան։ Պատերազմի ժամանակ Ստեփանակերտ գնում են իհարկե մի քանի նկար ունենալու ու սիգար ծխելով եսիմ ինչով զբաղվելու համար։ Բակո Սահակյանի սանիկի հետ կապը այդ ժամանակ բացահայտեցի, ձեզ էլ տեղեկացրել էի, եթե հիշում եք և ըստ այդմ պարզ է, թե Ստեփանակերտ մուտք ու ելքը ովքեր կարող էին կազմակերպել, թե իրենց, թե իրենց մտերիմ Թագուհի Թովմասյանի համար, որ առանց քերծվածքի գնան ու գան այն ժամանակ, երբ իրենց տարիքի տղաները ոչ միայն ծխելու ու նկարվելու ժամանակ չունեին, այլ նաև սիրտ էլ չունեին համացանցից օգտվելու։ Պատերազմն ավարտվեց ու հավանաբար անցան պլան Բ֊ին։ Որքան հնարավոր է իշխանական շրջանակների ներկայացուցիչներին որտեղ բռնեն նկարվեն, ոնց կարողանան հաճոյանան ու մի կերպ որտեղ կարողանան աշխատանքի տեղավորվեն։ Մեկը կարծեմ ՊԵԿ֊ում էր տեղավորված հարմարավետ դե մյուսն էլ կարծեմ ԱԻՆ֊ում պապուս ասածի պես դհա հարմարավետ։ Հիմա մենակ Աստված գիտի ինչ նպատակով են խցկվել ու ինչ ինֆորմացիաներ են դուրս բերել, կամ փաստաթղթեր կորցրել։ Կորցրած աշխատանքը արդարացնում են իբրև իրենք չեն ցանկացել իշխանությունների հետ աշխատել։ Աբսուրդ՝ հորինված հեշտի սիրահարներ պարապոտ գյադաների կողմից։ Հատկանշական է, որ նախքան իշխանություններին դեմ դուրս գալը Հայկ Ստեփանյանը մեկ օրով մեկնել է Մոսկվա։ Հաստ վզով նկար էլ ունի հրապարակած ինքնաթիռի բիզնես կլասսից։ Նայում ես նախկինում վզի բարակությունը ու հիմա այդ նույն վզի հաստությանը ու ապշում ես։ Ասում ես տեսնես ինչ են աշխատանքի վայրում այդքան կերել, որ այդքան կիլոգրամներ են հավաքել։ Որպես հուշում ասեմ նաև, որ պատերազմի ժամանակ ես առաջիններից էի, եթե ոչ ամենաառաջինը ում դուր չէր եկել Պեգովի սահմանին գտնվելը և խնդրեցի գրառմամբ, որ թույլ չտան նկարի։ Այս խմբակը ամենախառնվածն էր մեկնաբանություններ գրում ու պաշտպանում Պեգովին, ինչն էլ հուշում է ինձ որ չի բացառվում, որ Գաբրիելյանովի հետ լավ մտերիմ պեգովոտ կապեր ունենան։ Նաև խնդրում եմ հարգելի ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ուսումնասիրեք դրանց շանտաժոտ ու վախի մթնոլորտ ստեղծել փորձող գրառումները ու մեկնաբանությունները, որոնցից մեկը տեղադրում եմ ստորև սքրինի միջոցով։ Տպավորություն է, որ հենց սրանք կարող են վագներականներ լինել, իսկ վագներականներ չի նշանակում ազգությամբ պարտադիր ռուս լինել, վերբովկա եղած հայեր կարող են լինել։ Չեմ բացառում, որ իրենց պլանների իրագործման համար խիստ անհրաժեշտ է եղել, որ այս գյադաները համակարգում աշխատեն։ ԵՒ այն որ հիմա դեմ են իշխանության քաղաքապետի թեկնածուին և առհասարակ իշխանություններին այն պահին, երբ Հայաստանի համար խիստ ճակատագրական է, բայց իրենց աջակցությունն են հայտնում Ռուսաստանի իշխանություններին դա ևս խիստ կասկածելի է։ Ի դեպ ոստիկանապետի ավտո շարասյան ետևից չգիտես ինչու արագ ընթանալ փորձող ու կողաշրջված մեքենայի վարորդն էլ ինչ որ զուգադիպությամբ իրենց մյուս թայն է եղել: Եթե Աստված չանի երկրում մի քաոս լինի ու սրանք մեջը եղան ու ժամանակից շուտ չկանխվի, ես դժվար ներեմ!!!

Կիսվել սոց․ ցանցերում