Էրդпղшնը Մակրոնին հրավիրել է Թпւրքիш

Սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանում անցկացված G20-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կարճատև զրույց է եղել:

Մասնավորապես, երբ Մակրոնը վերադառնալիս է եղել լրագրողների հետ հանդիպումից, միջանցքում հանդիպել է Էրդողանին և առաջարկել նրան ևս մեկ անգամ քննարկել Լիբիայի հարցը:

Ինչին էլ ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Թուրքիա։ Մակրոնը տվել է դրական պատասխան:

Նշենք, որ Մակրոնի խոսքից պարզ է դառնում նաև, որ նա ավելի վաղ հանդես էր եկել նման առաջարկով, որը, սակայն, կյանքի չէր կոչվել Էրդողանի՝ Թուրքիայում չլինելու պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում