Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպանը Գորիսում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։ Հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունից: «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը եւ վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում», — ասաց դեսպան Ջոն Գալագերը։
Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ. Մեծ Բրիտանիայի դեսպան
