«Երկիր Մեդիան» զրկվել է հանրապետական եթերից, հայտնի է հաղթողը. կայացել է ՀՌՀ նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:

Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «Հուսաբեր» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «Վիվառո մեդիա» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:

Այս քվեարկության արդյունքում «Երկր մեդիա»-ն՝ («Հուսաբեր» ՓԲԸ-ն) հանրապետական սփռման իրավունքից:

Կիսվել սոց․ ցանցերում