ԱՄՆ Սենատը պատրաստում է օրինագիծ, որը նախատեսում է չափազանց ծանր մաքսատուրքերի սահմանում Ռուսաստանի դեմ, եթե վերջինս հրաժարվի Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններից։ Օրինագծին աջակցել է 72 սենատոր։ Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր եւ օրինագծի հեղինակներից մեկն հանդիսացող Լինդսի Գրեհեմը։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։
Սենատոր Գրեհեմը օրինագիծը համարել է «կործանարար»։ Այն մասնավորապես նախատեսում է 500 տոկոսանոց տրիաֆներ այն երկրների համար, ովքեր ներկրում են Ռուսաստանից նավթ, նավթամքերքներ, բնական գազ կամ ուրան։ Նաեւ նախատեսվում է արգելել ամերիկյան բանկերին ներդրումներ կատարել այն կառույցներում, որոնք կապված են ռուսական կառավարության հետ, իսկ ամերիկյան քաղաքացիություն ունեցողներին էլ՝ ներդրումներ կատարել ռուսական պետական արժեթղթերում։

