Օլի Ուոթքինսը դարձել է «Աստոն Վիլայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում

Անգլիայի հավաքականի և «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստ Օլի Ուոթքինսը դարձել է իր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում։

Նա երեկ խփեց հաղթական գոլը «Բորնմուտի» դեմ հանդիպմանը (1-0):

Անգլիացի հարձակվողն այժմ 75 գոլ ունի Պրեմիեր լիգայում Բիրմինգհեմի ակումբի կազմում։

Նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն մրցաշարում՝ գերազանցելով Գաբրիել Ագբոնլահորին։

Ուոթքինսը Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում խփել է 16 գոլ։

Կիսվել սոց․ ցանցերում