Գետափնյա փողոցում ընթացքի մեջ է սուբվենցիոն ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են նաև բակերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ

Գետափնյա փողոցի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Գետափնյա փողոցում ընթացքի մեջ է սուբվենցիոն ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են նաև բակերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ։
Այս կապակցությամբ խնդրում ենք բոլոր այն բնակիչներին, ովքեր ունեն բակերում կամ հասարակական տարածքներում տեղադրված ապօրինի կառույցներ՝ ավտոտնակներ, շինություններ, ցանկապատեր և այլ նմանատիպ կառույցներ, հնարավորինս սեղմ ժամկետում ինքնակամ ապամոնտաժել դրանք։
Կիսվել սոց․ ցանցերում