Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում