Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում ավարտվել է. այն տևել է գրեթե երկու ժամ, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ Կիևի ներկայացուցիչները ռուսական պատվիրակության հետ շփվում են թարգմանչի միջոցով։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլի բանակցային սենյակում բանակցությունների պաշտոնական մեկնարկից առաջ միմյանց հետ չեն շփվել, հայտնել է հանդիպմանը ծանոթ աղբյուրը։
