Թրամփ-Պпւտին հեռախոսազրույցն ավարտվել է. Պпւտինն առաջին մեկնաբանություններն է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ զրույցն ավարտելուց հետո ռուսական լրատվամիջոցների առջև հանդես է եկել մեկնաբանություններով։ Նրա խոսքով՝ զրույցը եղել է «անկեղծ և բովանդակալից»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ:

Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, ասել է Պուտինը՝ հավելելով որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին:

«Ստամբուլում շփումների վերականգնումը վկայում է այն մասին, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», — ընդգծել է Պուտինը:

Նա նաև բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ այն անվանելով կառուցողական զրույց:

Կիսվել սոց․ ցանցերում