«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեшլին»

Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»:

Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա:

«Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի համար պայքարում են նաև անգլիական «Ասթոն Վիլան», թուրքական «Գալաթասարայը» և Մդրիդի «Աթլետիկոն»:

Կիսվել սոց․ ցանցերում