Հարգելի քաղաքացիներ, օրենքի պահանջով ամեն ընտրատեղամասում կան հետևյալ գրություններով 4 սեղաններ՝ «Ցուցակ 1, Քվեաթերթիկ 1, Ցուցակ 2, Քվեաթերթիկ 2»

Վստահ եմ բոլոր բանական մարդիկ արդեն կռահեցին որ «Ցուցակ» գրությամբ սեղաններին մարդիկ ստորագրում են իրենց անվան դիմաց, իսկ «Քվեաթերթիկ» գրությամբ սեղաններից ստանում քվեաթերթիկները ու գնում քվեախուց։
Իհարկե, որոշ քաղաքական ուժեր, որ արդեն իսկ կատարելապես ոչնչացրել են իրենց ունեցած-չունեցած հեղինակության մնացորդները, փորձում են սա մի ահասարսուռ բան ներկայացնել, բայց իրականությունն այն է, որ կարող եք գնալ բոլոր տեղամասեր և տեսնել նույն «Ցուցակ 1, Քվեաթերթիկ 1, Ցուցակ 2, Քվեաթերթիկ 2» գրությունները։
Խնդրում եմ՝ կրկնակի ապուշի տեղ մի դրեք մեր քաղաքացիներին. նախ կարծելով, որ այդ գրությունը տեսնելով պիտի 1-ին կամ 2-րդ համարներին ընտրեն, և հետո պնդելով, որ սա առհասարակ ընտրախախտում է։
Կիսվել սոց․ ցանցերում