Արնшուտովիչը լքում է «Ինտերը»․ նա նաև նշել է՝ ով կլինի թիմի նոր մարզիչը

«Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը հայտարարել է միլանյան ակումբից հեռանալու մասին:

Ավստրիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։

«Իմ ժամանակը «Ինտերում» ավարտվել է: Ես այլևս այնտեղ չեմ լինի: Մաղթում եմ Կիվուին հաջողություն և հավատում եմ, որ թիմը կարող է չեմպիոն դառնալ հաջորդ մրցաշրջանում»,-Արնաուտովիչի խոսքերն է մեջբերում FCInterNews-ը։

Արնաուտովիչը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից: Անցյալ մրցաշրջանում նա Սերիա Ա-ում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում:

Կիսվել սոց․ ցանցերում