«Մեծ Յոթնյակի» երկրները չեն հրապարակելու համատեղ հայտարարություն՝ վերջինիս բովանդակության հետ կապված ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ ««Մեծ Յոթնյակի» առաջնորդներն ամենայն հավանականությամբ համատեղ միասնական հայտարարություն չեն հրապարակի։ Դրա փոխարեն կհրապարակվեն առանձին փաստաթղթեր՝ տարբեր թեմաների մասով»,- ասված է հրապարակման մեջ։ Նման մոտեցումն ավելի ընդունելի է Կանադայի համար, որպես «տանտիրոջ»։ Այդ երկրի վարչապետ Մարկ Քարնին ձգտում է թուլացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած լարվածությունը եւ առաջ տանել առեւտրի եւ անվտանգային հարցերով բանակցությունները։
Հիշեցնենք, որ «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը սկսվելու է հունիսի 16-ին, մինչդեռ նախատեսված էր, որ կմեկնարկի ամսի տասնհինգին։ Kyodo լրատվական գործակալությունը նշում է, որ սպասվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Օրակարգում, բացի Ուկրաինական թեմայից, լինելու են նաեւ էներգետիկ անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի ավելացմանը եւ կրտիկական կարեւորության հումքի հանդեպ հասանելիության հարցերը։