Միացյալ Նահանգները մերժել է Ուկրաինային զենք զինամթերք մատակարարել, հայտնում է The Daily Telegraph պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կիեւը ամերիկյան ռազմական մատակարարումների վրա էր հույս դնում 2022 թվականից ի վեր՝ Ռուսաստանի հետ ունեցած իր ռազմական հակամարտության ողջ ընթացքում եւ հիմա ստիպված է այլընտրանքային մատակարարման աղբյուրներ փնտրել։
Ներկայումս երեք հնարավոր սցենար է հնարավոր Ուկրաինայի համար։ Առաջին սցենարի համաձայն՝ անհրաժեշտ սպառազինությունները Կիեւը կարող է ստանալ Եվրոպայից։ Հնարավոր է, որ Եվրոպան Միացյալ Նահանգներից գնի համապատասխան զենք զինամթերքն ու տրամադրի Ուկրաինային։ Եւ վերջին սցենարի համաձայն՝ Ուկրաինան կարող է սկսել սեփական զենք զինամթերքի արտադրության կազմակերպումը՝ մարտի դաշտում ունեցած սպառազինությունների պակասորդը լրացնելու համար։ Կիեւում հույս ունեն, որ Եվրոպան, այս տարվա փետրվարին խոստացած ռազմական մատակարարումները կիրականացնի, թեեւ՝ միշտ չէ, որ Բրյուսելը կատարում է իր խոստումները։
