Իրшնը հայտարարել է Իսրшյելի հшրվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնшսման մասին

Իսրայելի հարվածներից հինգ հիվանդանոց է տուժել, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը։

«Չնայած հիվանդանոցների վրա ուղղակի հարձակումներ չեն եղել, բայց քանի որ հարվածները մոտ են եղել, հինգ հիվանդանոցների ապակիները կոտրվել են, շենքերը՝ վնասվել»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:

Փիրհոսեյնը պարզաբանել է, որ հիվանդները ծխի պատճառով շնչառական խնդիրներ են ունեցել։ Հարվածները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։

Նշենք՝ պաշտոնական Թել Ավիվն իր հերթին Իրանին մեղադրել է հարավային Բեեր Շևա քաղաքի Սորոկա հիվանդանոցի վրա հարձակվելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հարձակման թիրախը եղել է Իսրայելի պաշտպանության բանակի C4I շտաբը և հիվանդանոցի մոտ տեղակայված հետախուզական հաստատությունը: Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է ավելացնել Թեհրանում կառավարական օբյեկտներին հարվածները։

Կիսվել սոց․ ցանցերում