ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:0 հաշվով ջախջախեց «Ալ-Աինին»՝ ժամանակից շուտ ապահովելով տեղը փլեյ-օֆֆում։
Գոլերը՝ Իլկայ Գյունդողան (8’, 73’), Կլաուդիո Էչևերի (27’), Էրլինգ Հալանդ (45+5’, 11մ), Օսկար Բոբ (84’), Ռայան Շերկի (89’):
H խմբի երկրորդ տուրի վերջին խաղում ավստրիական «Զալցբուրգն» ու սաուդյան «Ալ-Հիլալը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0:0։
