Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հակակառավարական ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, կան տուժածներ։
Ակցիաներին 36 հազար մարդ է մասնակցել։ Գործողությունները սկսվել էին դեռ 2024 թվականի նոյեմբերից, երբ Նովի Սադ քաղաքում փլուզման հետևանքով 15 մարդ էր մահացել։
