Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ԼՂ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
