ԱՄՆ-ն պшտժամիջոցներ կսшհմանի Իրանի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում  հայտարարել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին  հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքին։

Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները թիրախավորել են Հոնկոնգում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող կազմակերպություններին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ «Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի»։

Հավելենք՝ նոր պատժամիջոցները, ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, կգործեն օգոստոսի 1-ից։

Կիսվել սոց․ ցանցերում