Լшչինի ճանապարհին և այլ ուղղություններով բնակչության տարհանման համար բացվել են մարդասիրական միջանցքներ. Ադրբեջшնի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով բնակչությանը վտանգավոր գոտուց տարհանելու համար բացվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»:

Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով։

Կիսվել սոց․ ցանցերում