Հուլիսի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային, ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։
Առաջին անգամ Շանսի թանգարանից կներկայացվի 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նեֆրիտե առարկաների հավաքածու՝ նեֆրիտե բի սկավառակներ, մատանիներ, ցոնգ խողովակներ, հուանգ կախազարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ։
