Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:
Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:
Հիշեցնենք՝ երեկ Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների և ուժայիների միջև իրավիճակը լարվել էր։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին սկսվել, ուժայինները ձայնարձակող նռնակներ էին կիրառել:
