ՄԱԿ ԱԽ նիստը Արցшխի հարցով տապալման վտանգի առջև…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Այժմ հասկանալի դարձավ Արցախում արտահերթ իշխանափոխության իրական նպատակը. այն է’ կանխել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգայնացման ամենափոքր պատուհանը, Արցախին զրկել սուբյեկտայնությունից’ ընտրված նախագահ, բանակ, ժողովուրդ, և…
…. տապալել վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստում նման որոշումներ կայացնելու հեռանկարը։
Վաղն արդեն աշխարհն ասելու է, որ Եվլախում հանդիպում կա, նոր պայմաններիվ հրադադար է…
Ես գտնում եմ, որ անկախ Արցախի իշխանությունների ընդունած ծանր որոշումից, Հայաստանը պետք է պահանջի միջազգային մանդատ ու խաղաղապահներ… Էլ տեղ չկա…
Անկյունում ենք արցախի ժողովրդի հետ միասին…
Ես այս անգամ չեմ ընդունելու ռուս-ադրբեջանական օկուպացիոն ուժերը որպես խաղաղապահ, թեպետ 2020-ին էլ ռուսներին այդպես չեմ ընդունել, այլ ճանաչել եմ Արցախի ու Հայաստանի միացյալ որոշումը…
Կիսվել սոց․ ցանցերում