Ադրբեջшնը հայտարարել է ավելի քան 90 մшրտшկшն ​​դիրքի՝ իր վերահսկողության տակ առնելու մասին

Երեքշաբթի օրվանից ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԼՂ զինված ուժերի ավելի քան 90 մարտական դիրք:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Անար Էյվազովը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։

Կիսվել սոց․ ցանցերում