ՌԴ-ն ուզում է հեղшշրջпւմ անել և Հայաստանը դարձնել Բելառուս-2․ Իոաննիսյանը ամփոփել է ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ ըստ ժամանակագրության։

«Մի քիչ ժամանակագրություն

  1. Արցախում իշխանության են գալիս ռուսամետ-քոչարյանամետ ուժերը,
  2. Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսում՝ ռուսների ակնհայտ հովանու ներքո (ՌԴ արձագանքները վկա),
  3. Մեդվեդևը հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններին ինչ-որ վատ ճակատագիր է սպասվում,
  4. Ռուսաստանյան քարոզչամեքենան այս ամենի պատասխանատվությունը բարդում է Հայաստանի իշխանությունների վրա,
  5. Երևանի քոչարյանամետ ուժերը փորձում են գրոհել կառավարության շենքը,
  6. Ունենալով Հայաստանից ավելի շատ տանկ ու հրետանի՝ Արցախի ռուսամետ-քոչարյանամետ իշխանությունները անգամ մեկ ամբողջ օր մարտ չվարած արդեն համաձայնվում են ամբողջական կապիտուլացիայի:

Ռուսաստանի մասով ամեն ինչ պարզ է, մարդիկ ուզում են հեղաշրջում անեն և Հայաստանը դարձնեն Բելառուս-2: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան ուժեր (որոնք Արցախում իշխանության եկան), որոնք Հայաստանի անկախությունը ու Արցախի գոյությունը ստորադասում են իշխանության գալու իրենց ցանկությանը:

Ու պարզապես արձանագրենք, որ այդ ուժերը Արցախում իշխանության գալու 10-րդ օրը ստացան պատերազմ, իսկ 11-րդ օրը ստորագրեցին ամբողջական կապիտուլացիա»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում