Ժпզեպ Բпրելը չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին, իսկ Սդրբեջшնն ամրապնդեց իր ռшզմшկան առավելությունը. Լուшզո

Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ:

Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։

Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության Հայաստանի խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք փակեցինք»,- ասաց պատգամավորը։

Ըստ Լուազոյի, այս մասին Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։

«Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում»,- ասել է Լուազոն:

Կիսվել սոց․ ցանցերում