Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և գրառում արել X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում:
«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ անվտանգ ու արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում։
Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է ապահովել անհապաղ հումանիտար աջակցության հասանելիությունը»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
