Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Մունդիալ-2026-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղին:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնից:
«Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Մունդիալ-2026-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղին: Ֆեդերացիայի մասնագիտացված աշխատակիցները շարունակում են 24/7 ժամային գրաֆիկով աշխատանքներ իրականացնել մարզադաշտում: Համաշխարհային սպորտում նմանատիպ իրավիճակները լինում են, որոնց դեպքում համապատասխան կառույցները ունենում են հստակ քայլեր: Նրանք, ովքեր ներկա կլինեն խաղին, անձամբ կտեսնեն, որ խոտածածկը պատշաճ վիճակում կլինի»,- ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի պատասխանում:
Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:
