Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձևավորված փոխըմբռնմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան է ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:

Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը:

Կիսվել սոց․ ցանցերում