Մակրոնը Ռուսաստանին անվանել է Եվրոպայի «դարպասների մոտ գտնվող հսկա»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին անվանել է Եվրոպայի «դարպասների մոտ գտնվող հսկա»։

«ՌԴ նախագահ Պուտինը հազվադեպ էր կատարում իր պարտավորությունները։ Նա անկայունացնող ուժ էր, որը ձգտում էր վերանայել սահմանները՝ իր իշխանությունը ընդլայնելու համար։

Ռուսաստանը երկար ժամանակ դարձել է անկայունացնող ուժ և պոտենցիալ սպառնալիք։ Այն գիշատիչ է, հսկա մեր դարպասների մոտ։

Ես չեմ ասում, որ վաղը Ֆրանսիան հարձակման կենթարկվի, բայց սա սպառնալիք է եվրոպացիների համար։ Մենք չպետք է միամիտ լինենք»,-TF1-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում