Պпւտինը իր պահանջներն է ներկայացրել Ուկրшինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան լքի Դոնբասը, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նկրտումներից, պահպանի չեզոքություն և թույլ չտա արևմտյան զորքերի մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ 3 ժամ տևած փակ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հարցում հնարավոր փոխզիջումները։

Գործակալությունը նշում է, որ Ուկրաինայի կառավարությունը մերժում է այս պայմանները։

Աղբյուրները հավելել են, որ նոր առաջարկով Պուտինը հավատարիմ է մնում իր նախկին պահանջին՝ ուկրաինական ուժերի լիակատար դուրսբերում Դոնբասում նրանց կողմից վերահսկվող տարածքներից: Դրա դիմաց Մոսկվան կկանգնեցնի Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ներկայիս առաջնագիծը: Մոսկվան պատրաստ է նաև հնարավոր գործարքի շրջանակներում հանձնել Ուկրաինայի Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի օկուպացված մասերը։

Պուտինը նաև պնդում է իր նախկին պահանջները, ըստ որի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չընդլայնվի դեպի արևելք՝ դաշինքից, ինչպես նաև ստորագրի իրավական համաձայնագիր, որը սահմանափակում է ուկրաինական բանակի թվաքանակը և արևմտյան զորքերը չի տեղակայում որպես խաղաղապահ ուժերի մաս Ուկրաինայի տարածքում։

Կիսվել սոց․ ցանցերում