Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պпւտին

Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպումը կկայանա: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Զելենսկու հետ հանդիպման հնարավորության մասին:

«Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը, սակայն դա չպետք է անի Ռուսաստանի հաշվին: Տարածքային հարցերը Ուկրաինայում կարող են լուծվել հանրաքվեի միջոցով, բայց դրա համար պետք է վերացվի ռազմական դրությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Կիսվել սոց․ ցանցերում