Հայաստանն ու Թո ւրքիшն հաջորդ շաբաթ կանցկացնեն Մшրգшրш-Ալիջшն անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը․ Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը․ ԶԼՄ

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը:

Կիսվել սոց․ ցանցերում