Հայաստանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոններում ներկայացրել է Կոմիտասի «Պատարագը»

Հայաստանի պետական կամերային երգչախմբի  արական  կազմը  սեպտեմբերի 1-8-ը մասնակցել է Իտալիայում և Հունաստանում անցկացվող բարձր հեղինակություն ունեցող միջազգային  հոգևոր  փառատոնների։

 

Իտալիայի  Ֆանո քաղաքում Երգչախումբը մասնակցել է Միջազգային  բազմաձայն երգչախմբային 52-րդ փառատոնին, իսկ Հունաստանի  Պատմոս  կղզում՝ Հոգևոր երաժշտության  23-րդ  փառատոնին։

 

Այս փառատոնները հոգևոր երաժշտությունը ներկայացնելու կարևոր հարթակներ են, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբերը ու երաժշտական կոլեկտիվները։ Հայաստանի պետական կամերային երգչախումբն իր բացառիկ համերգային ծրագրով ներկայացրել է հայ հոգևոր երաժշտությունն իր ողջ գունապնակով, որի  առանցքում, իհարկե, Կոմիտասն  էր։

 

Յուրաքանչյուր երկրում Երգչախումբը հանդես է եկել երկու համերգով։ Ծրագրում ներառված էր Կոմիտասի «Պատարագ»-ը, ինչպես նաև հայ միջնադարյան և ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորների  հոգևոր  ստեղծագործություններ, որոնք  լավագույնս  ներկայացնում են  հայ  երաժշտության  համաշխարհային  արժեքը։

 

Երգչախումբը փառատոններին մասնակցել է Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրությանև վավերագրման  կենտրոնի  հրավերով  և  ՀՀկրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարարության   աջակցությամբ։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում