ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԻԿԱ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 3-րդ փողոց, 35 տուն):
Այսպես՝
► սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք և ախտահանում,
► հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող, ախտահանվող նյութերից:
❌ «Միկա տուն-ռեստորան» ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է,
📌 հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին,
📌 սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Կիսվել սոց․ ցանցերում