Դեղերի բիզնես, թե գրքերի բիզնես

Դեղերի բիզնես, թե գրքերի բիզնես !!!
12․09․2025թ․, օրը ուրբաթ․
Այսօր անակնկալ ձևով տեղեկացա, որ գրքերի բիզնեսը ավելի շահավետ է, քանի դեղերի բիզնեսը։
Այսպես․
Երեկ այցելում եմ մեր գրասենյակի նույն շենքում գտնվող / Մաշտոց 20/ Բուկինիստ գրքերի խանութ։ Անհրաժեշտ էր գնել «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» գիրքը, հեղինակ Է․ Պետրոսյան։
Աշխատակիցը հայտնեց, որ իրենց մոտ այդ գիրքը վերջացել է, և այդ գիրքը, որը արժե 1000 դրամ, առկա է իրենց ցանցի Տաշիր մոլի և Մետրոնոմ մոլի գրախանութներում։ Ես այցելում եմ Մետրոնոմի գրախանութ, որտեղ ինձ հայտնում են, որ այդ գիրքը ուղարկել են Մաշտոց մասնաճյուղ։ Այսօր կրկին այցելում եմ մեր գրասենյակի հարևանությամբ գտնվող բուկինիստ գրախանութ և սկսվում է իմ համար բացահայտումների շարքը։ Հիշեցնում եմ իմ այցելության և իրենց կողմից այլ մասնաճյուղ ուղղորդելու փաստի մասին։ Աշխատակիցը հիշելով, նաև հայտնում է, որ բոլոր մասնաճյուղերից այդ գիրքը հավաքում են, քանի որ մի անձ պատվիրել է ամբողջ առկա քանակությունը։ Մտածում եմ լավ, քանի որ մեզ համար անհարժեշտ է գնամ փնտրեմ շուկայում, այսինքն Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից այգում գտնվող գրքերի շուկայում։ Ես մտածում էի այդտեղ վաճառում են օգտագործված և/կամ հին գրքեր։ Բայց ի զարմանս, այնտեղ շատ էին վաճառում նաև նոր գրքեր և շատ տարբեր դասագրքեր, այն էլ ՀՀ հրատարակչության։ Վաճառողներից հարցնում եմ «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» գրքի առկայության մասին և ստանում եմ դրական պատասխան։ Գնելու համար հարցնում եմ գրքի արժեքը, այստեղ պատասխանում են, որ վաճառում են 6000 դրամ, բայց ձեզ կտանք 5000 դրամով, քանի որ ազատ և անկախ Երկրում ենք ապրում։ Ես անակնկալի եմ գալիս և խնդրում եմ տեսնել գիրքը։ Նայում եմ «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» գիրքին և հասկանում եմ, որ թե Բուկինիստ գրախանութի և թե բացօթյա վաճառքի այս գիրքը նույն է, բայց ստացվում է, որ բացօթյա տարածքում վաճառելը 5 անգամ թանկ է, մի գուցե մաքուր օդից կամ կենտրոնի օդից ելնելով։ Այստեղ ես, որպես ոլորտը տիրապետող անձ բացահայտեցի, որ գրքերի բիզնեսը, որ տվյալ պահին կապված է Բուկինիստ խանութի և մաքուր օդում իրականացվող վաճառքի հետ, շատ ավելի շահութաբեր է, քան դեղերի վաճառքը։
Ասում են, որ Խորհրդային ժամանակներում գրքերը տակից էին վաճառում, բայց արի ու տես հիմա նույն է, նույնը։ Օրինակ գրախանութը ուսանողական գիրքը վաճառում է բացօթյա տարածքում գիրք վաճառողին և վերջինս հասկանալով, որ այդ գիրքը այսպես, թե այնպես անհրաժեշտ է ուսանողին, այն 5 անգամ թանկ վաճառում է։
Մի խոսքով, գիրք վերավաճառելը կամ բիզնես անելը հետաքրքիր գործ է․․․
Կիսվել սոց․ ցանցերում