«Միշտ մտածում էի՝ մամա դառնալով չմոռանամ ինքս ինձ, ինչ էի երազում, ինչ էի սիրում, որն էր իմ գույնը… չապրեմ առանց ինձ սիրելու և իմ մասին հոգ տանելու… այլ խնամելով ու զգուշորեն վարվելով ինձ, կարիքներիս ու էմոցիաներիս հետ…թևերս էլ ավելի լայն բացած սավառնելով և ոչ թե փակվելով»,- ինստագրամյան իր էջում գրել է պարուհի Մարիա Չանդիրյանն ու կիսվել տեսանյութով:
Հիշեցնենք, որ Մարիան սպասում է 2-րդ բալիկին: Մարիա Չանդիրյանն ու ամուսինը՝ Գագիկ Գրիգորյանը պարզել են 2-րդ բալիկի սեռը։ Զույգն աղջիկ է ունենալու։
