Հայաստանից, Ասիայից և Եվրոպայից տեսանելի չի լինի սեպտեմբերի 21-ի արևի մասսայական խավարումը

Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա մասնակի արևային խավարում։ Դա տեսանելի չի լինի Հայաստանից, Ասիայից և Եվրոպայից. Radar Armenia-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից։

«Արևի մասնակի խավարումը տեսանելի կլինի հասարակածից ներքև ընկած երկրներից (Նոր Զելանդիա, Ավստրալիա…)»,-ընդգծեցին աստղադիտարանից։

Հիշեցնենք, որ մասնակի արևային խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նորալուսնի փուլում գտնվող Լուսինն անցնում է ուղիղ Արևի դիմացով՝ ծածկելով նրա սկավառակի մի հատված, բայց՝ ոչ ամբողջությամբ։ Այս անգամ մոտ 16,6 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության ընդամենը 0.2%-ը, հնարավորություն կունենա տեսնել երևույթը։

Կիսվել սոց․ ցանցերում