Թп ւրքիան արգելում է Ադрբեջшնից տաքսու վարորդների մուտքը Իգ դիր նահանգ․ թпւր քական կողմը տասնյակ վարորդների է ձերբшկալել

Gundelik Nakhchivan սոցիալական լրատվական էջը, որը լուսաբանում է Նախիջևանի իրադարձությունները, պնդում է, որ թուրքական իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ արգելում են տաքսու վարորդներին ադրբեջանական անկլավից մուտք գործել Թուրքիա, գրում է OC Media-ն։ Ըստ լրատվականի՝ նոր կանոնը խախտող տաքսու վարորդները կտուգանվեն, իսկ նրանց մեքենաները կենթարկվեն 15-օրյա կալանքի։ Վարորդները Facebook-ի իրենց էջում հայտնել են, որ ոստիկանությունը մաքսատունն անցնելուց հետո 20 կիլոմետրանոց վերահսկողության գոտում կանգնեցնում է իրենց ստուգման համար։ Թուրք սահմանապահները տաքսու վարորդներին հարցնում են նրանց ուղևորների անուն-ազգանունները։ «Ստուգումը չանցած վարորդները տուգանվում են, իսկ նրանց մեքենաներն ուղարկվում են տուգանային հրապարակ»,- հայտնել է Gundelik Nakhchivan-ը։ Տաքսու վարորդներից Գյունդուզ Մամեդովը լրատվամիջոցին պատմել է, որ մի քանի օր առաջ տուգանվել է։ «Տարիներ շարունակ մենք ապրուստը վաստակել ենք Թուրքիա ուղևորների տեղափոխելով։ Վերջերս մեզ թույլատրվել է այնտեղ գնալ յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Հիմա թուրքական կողմը մեզ ամբողջությամբ զրկել է մեր ապրուստից»,- ասել է նա։ Մամեդովի խոսքով՝ թուրքական կողմը սա արել է Իգդիր-Դիլուջու անցակետի միջև ընկած հատվածում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքի հիման վրա։ «Ասում են, որ Նախիջևանի վարորդները պետք է ուղևորին տանեն մաքսատուն, իսկ իրենք այնտեղից՝ Իգդիր»,- ասել է նա։ Մեկ այլ վարորդ՝ Նազիմ Մամեդովը նույնպես բախվել է այդ խնդրին։ «Նախկինում նման բան տեղի չէր ունենում. և՛ մենք, և՛ նրանք կարող էին ուղևորների տեղափոխել Նախիջևան-Իգդիր-Նախիջևան ուղղությամբ: Հիմա ասում են, որ Նախիջևանի տաքսու վարորդները չեն կարող ուղևորների տեղափոխել Թուրքիա: Բերեք նրանց Նախիջևանի մաքսատուն և այնտեղից հանձնեք թուրք տաքսիներին»,- ասել է նա։ Վարորդների խոսքով՝ Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ նախիջևանցի տաքսու վարորդներ: Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել ադրբեջանցի տաքսու վարորդների համար Թուրքիա մուտք գործելու արգելքի մասին հաղորդումները։ Թուրքիայի և Նախիջևանի միջև սահմանները միակ ադրբեջանական ցամաքային սահմաններն են, որոնք բաց են անցման համար, քանի որ Բաքուն շարունակում է երկարաձգել սահմանների փակման ժամկետը՝ վկայակոչելով COVID-19 համավարակը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/930931.html?fbclid=IwY2xjawM2m6dleHRuA2FlbQIxMQBicmlkETE1ZG5SUGJtWGNWUVNHNGdSAR61uZT-xaWy0KJnHsxP69xGkpQTkuAMpxgeJMAU7FWZRxlfS-10TqlzLERBYA_aem_iFPAf2BEbKQufI5I-YsY8w

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում