Այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր:
Մրցույթին ներկայացվել էր 2 վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Համաձայն ընթացակարգի` փակ գաղտնի քվեարկությամբ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/97492db3228cd02228e9918a115a133a?fbclid=IwY2xjawM3ipFleHRuA2FlbQIxMQABHrYRyUG0ik90Fb4nstVI9r5UmRgWgy18cLZACtmSJPrbfV6bQJqIZo8XDGIr_aem_lE91bpdRD9qUHC4CVYsM5Q
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
