Ի պատասխան Ռпւսաստանի գործողությունների` Ուկրшինան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբի ստեղծեցին

Ուկրաինան և Լեհաստանը համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի հարցերով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը:

«Անօդաչու թռչող սարքերի խմբում կներառվեն Ուկրաինայի և Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Այս խումբը կդառնա համատեղ նախաձեռնությունների համակարգման և մշակման հարթակ։ Մենք կմիավորենք պաշտպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաները և կնախաձեռնենք նոր նախագծեր, որոնք կբարելավեն մարդկանց և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը», — նշել է Շմիգալը։

Նրա խոսքով՝ Կիևն ու Վարշավան, այսպիսով, անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք, ենթադրաբար, սպառնում են եվրոպական երկրներին։

Հավելենք` Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր,  երկրի օդային տարածքը խախտած մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:

Կիսվել սոց․ ցանցերում