🌍 Երկրի ձևը փոխվում է․ մոլորակը միաժամանակ դառնում է ավելի գնդաձև և ավելի տափակ
📌Սառույցների արագ հալոցքը փոխում է Երկրի ձևը։ Ըստ երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի՝ մոլորակի բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Ընդ որում՝ այս գործընթացի արագությունը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է։
📌Պտույտի հետևանքով Երկիրը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ այդ ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։
🧊 Սառույցի ծանրությունից ազատվելով՝ բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ հալոցքային ջրի վերաբաշխումը դեպի հասարակածային շրջաններ մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը՝ առաջացնելով դրա իջեցում։
📊 Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։
📌Հակասությունը միայն թվացյալ է․ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։
Սա կարելի է պատկերացնել որպես բատուտ, որի կենտրոնը ծանրությունից ազատվելուց հետո բարձրանում է, իսկ եզրերը՝ դրանց վրա տեղափոխված գնդերի ծանրության տակ իջնում։
