ԱՄՆ Ինդիանա նահանգում տեղի ունեցած հրшձգության հետևանքով առնվազն 2 մարդ զпհվել է, 5-ը՝ վիրшվորվել

Առնվազն երկու մարդ զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել են կիրակի առավոտյան ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Ըստ WTHR-ի, կրակոցների հետևանքով վիրավորվել են վեց տղամարդ և մեկ կին։ Երկուսը մահացել են, երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել միջադեպի մանրամասները։

Կիսվել սոց․ ցանցերում