Դադարեցվում են Երևան-Վիդեննա չվերթները

Wizz Air Ավիաընկերությունը դադարեցնում է Երևան–Վիեննա չվերթները, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները։

Նրա խոսքով՝ որոշման պատճառը Վիեննայի օդանավակայանում հարկերի և վճարների բարձրացումն է, ինչի հետևանքով այդ քաղաքում կփակվի ընկերության բազան։

«Փուլային կարգով առաջինը մարտից կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթները, իսկ հետո կտեղեկացնենք այլընտրանքային ուղղությունների մասին»,- նշել է Տիշները։

Կիսվել սոց․ ցանցերում