Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Arm ani ապրանքանիշը

Armani ապրանքանիշի թոփ-մենեջեր Ջուզեպպե Մարսոչին կարող է դառնալ նորաձևության տան գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն:

62-ամյա Ջուզեպպե Մարսոչին ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա ղեկավարում էր ամերիկյան մասնաճյուղը և առաջխաղացում ստացավ որպես գործադիր տնօրենի տեղակալ և համաշխարհային առևտրային տնօրեն: Առայժմ պաշտոնական հաստատում չկա, սակայն հաղորդվում է, որ ընկերության շատ գործընկերներ կցանկանային, որ Մարսոչին ստանձներ Armani-ի ղեկը:

Ակնկալվում է, որ նշանակումը կհաստատվի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում: Նորաձևության տան ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը։

Ջորջո Արմանին մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկան հասակում

Կիսվել սոց․ ցանցերում