ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ, FACEBOOK Ը ԱՆՋԱՏՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՇԻՎԸ

Այն բանից հետո, երբ Facebook սոցցանը վերաթողարկվեց Meta-ի, մի շարք օգտատերեր բախվեցին խնդիրների:

Հատկապես հաճախակի են դարձել էջերի բլոկավորումները 24 ժամով, կամ առանց բացատրության, առանց որևէ նախազգուշացնող նամակի էլեկտրոնային հասցեին, էջի անջատումները:

Օգտատերը պարզապես դադարում է գոյություն ունենալ:

Զարմանալին այն է, որ որպես այդպիսին չկա աջակցման ծառայություն, դու ուզում ես գրել, բողոք ուղարկել Support ասվածին, բայց նման ակտիվ լինկ, որտեղ կարող ես ուղարկել նամակդ, պարզապես չկա: Watsapp-ը, որը համարվում է Facebook-ի հավելվածներից, ունի Support երկխոսության պատուհանիկ, որտեղ քեզ պատասխանում է սկզբում ռոբոտ, հետո մարդ՝ օպերատոր:

Facebok-ի հետ ամեն բարդ է: Պատրաստ եղեք, որ կորցրիք ձեր հաշիվը ընդմիշտ:

Մեզ դիմած օգտատերը ասում է, որ մի քանի ժամ տանջվելուց Գուգլ տարածությունը չափչփելուց և Support կամ Help ծրագրեր փնտրելուց հետո նա վերջապես գտել է մի քանի էլեկտրոնային հասցե, որոնց, ենթադրաբար կարելի է գրել, եթե բախվել եք նման խնդրի:

Նամակը ցանկալի է գրել անգլերենով, սակայն, դեռ դա երաշխիք չէ, որ ձեզ կպատասխանեն, կամ, որ նորից կմիացնեն ձեր օգտահաշիվը:

Տեղադրում ենք հղումները՝

[email protected]

 

[email protected]

 

Կիսվել սոց․ ցանցերում